«Աէրոֆլոտ» եւ «Դոնավիա» ավիաընկերություններն այսօր՝ հունվարի 12-ին, մի քանի ժամով հետաձգել են Երեւան-Ռոստով չվերթները:
NEWS.am-ը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկացավ, որ թռիչքները 10:45-ի փոխարեն իրականացվելու են ժամը 14:30-ին:
Նշենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ այսօր մի շարք չվերթներ են հետաձգվել՝ եղանակային պայմանների պատճառով: «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, հետաձգվել են նաեւ «Շերեմետեւո» օդանավակայանից դեպի Երեւան չվերթների իրականացման ժամերը:




























