Հունվարի 11-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սեբաստիայի փողոցի թաղապետարանի մոտ ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 3-ին Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեում, ընթացքի ժամանակ, այրվել է Վրաստանի քաղաքացի, 55-ամյա Դավիթ Մ.-ի վարած «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի հետևի երկու անվադողը:
Հրդեհը մարվել է ժամը 3.20-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Վնասի չափը պարզվում է:
ԵՊՀՏԱ տեսչությունում կատարվում է հետաքննություն:




























