Dior-ի մոսկովյան մասնաճյուղը հայտնել է, որ «Գազպրոմի» աշխատակցուհուց գողացած պայուսակի իրական գինը 2 մլն ռուբլի է, տեղեկացնում է «360 Պոդմոսկովիե» հեռուստաալիքը։
Կոկորդիլոսի կապույտ եւ սեւ կաշվից պատրաստված պայուսակը 2015թ. աշուն-ձմեռ հավաքածուի փարիզյան ցուցադրության կենտրոնական աքսեսուարն է եղել։ Պայուսակը հնարավոր է գնել միայն Dior-ի խանութներում, ընդ որում, հիմա Մոսկվայում նման մոդելներ չկան։
Ամենայն հավանականությամբ, գողը փնտրում էր հենց այդ պայուսակը։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Ռումյանցեւո» բիզնես կենտրոնի ավտոկայանատեղիի տարածքում գողացել են «Գազպրոմ» ընկերության ծառայողական շինությունների 44-ամյա հավաքարարուհի Մարիա Պ.-ի՝ 300 հազար ռուբլի արժողությամբ Dior պայուսակը։




























