Երեւանի վարչական շրջաններում մեկնարկել են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները, որոնք գոյացել են նախորդ տարեվերջին սկսված ու մի քանի օր տեւած առատ տեղումներից հետո, սակայն  գերազանցապես այն ճանապարհներին, որոնք նորոգվել էին տարիներ առաջ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով` նախապես գույքագրված այն փողոցներում, որտեղ եւ առկա են տվյալ փոսերը:  Գործընթացի հիմնական նպատակը երթեւեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է:

Գարնանն արդեն նորմերով նախատեսված բնակլիմայական բարենպաստ պայմանների առկայությամբ կմեկնարկի Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016 թվականի ծրագիրը: