Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հունվարի 12-ին, H1N1 սուր վարակիչ շնչառական հիվանդությունից մահացած Թալինի 34-ամյա բնակչուհի Լիանա Մարտիրոսյանը տառապում էր շաքարային դիաբետից: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զորւյցում հաստատեց Թալինի բժշկական կենտրոնի տնոօրեն Արմեն Խաչատրյանը:
ԲԿ տնօրենի փոխանցմամբ՝ Լիանա Մարտիրոսյանը հունվարի 9-ին տեղափոխվել է իրենց մոտ, երկու ժամ հետո, սակայն, տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
Նշենք, որ սա պաշտոնական տվյալներով H1N1 գրիպից մանացության 7-րդ դեպքն է Հայաստանում:
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիանա Մարտիրոսյանի վերջնական ախտորոշումը եւ մահվան հստակ պատճառները ցույց կտան կճշտվեն փորձաքննության արդյունքները:
Միաժամանակ ՀՀ ԱՆ պնդում է, որ հիվանդությունը սկսում է նահանջել եւ ցուցանիշներում առկա է բարելավում։ Հունվարի 12-ի առավոտյան ժամը 10-ի դրությամբ նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաեւ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։




























