Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձը մեքենա վարելիս հայտնաբերվելու դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը` նշելով, որ փոփոխությունն ուժի մեջ է մտնելու մարտի մեկից:
«Անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, որը ենթադրում է տուգանք` 2-3 հարյուր հազար դրամով: Եթե անձը ոչ սթափ վիճակում է գտնվում, ապա նախատեսվում է կամ տուգանք` 3-5 հարյուր հազար դրամ, կամ ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով»,- ասաց Արման Չիլինգարյանը:
Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար վարորդները կտուգանվեն 200 հազար դրամով, իսկ երրորդ անգամ կրկնվելու դեպքում` 600 հազար դրամ եւ վարորդական իրավունքից զրկում:




























