ԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամայիս  Ոսկանյանին այսօր՝ հունվարի 12-ին, հողին են հանձնել Գեղարքունիք մարզի Գեղարքունիք գյուղում՝ ընտանեկան գերեզմանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գավառի փոխքացաքապետ Գրիգոր Բոշյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ զոհված զինծառայողին հուղարկավորել են զինվորական կարգով, հուղարկավորության արարողությանը ներկա են եղել ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերներ եւ հարազատներ:

Գրիգոր Բոշյանը նշեց, որ Արամայիս Ոսկանյանը հարգված ու սիրված էր Գավառում:

«Արամայիը ազնիվ, գրագետ եւ ընկերասեր տղա էր, ու բոլորի կողմից սիրված էր»,-ասաց քաղաքապետը: 

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 11-ին՝ Արամայիս Ոսկանյանի հոգեհանգստի արարողությանը, նրա է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նա հետմահու պարգեւատրվել է:

Նշենք, որ Արամայիս Ոսկանյանը տան միակ որդին, 3 քույր ուներ: Զոհված զինծառայողը սովորում էր Հայաստանի պետական ագրարային համալսարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանոււ  թյան տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: