ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր` հունվարի 12–ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկանում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջից։

«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:

Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,– ասվում է տարածված հաղորդագրությունում: