Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները: Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհուրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների եւ գործիքակազմի վերաբերյալ: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին եւ գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին համատեղել ջանքերը՝ ոլորտում առաջընթաց արձանագրելու համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը եւ ներկայացնել ստորագրման: