«Հատիսի լանջին» ռեստորանում օգոստոսի մեկին տեղի ունեցած զանգվածային թունավորման գործով մեղադրյալ, ռեստորանի տնօրեն Ալիկ Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել եւ տուգանվել 500 հազար դրամով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ռեստորանի տնօրեն Ալիկ Հայրապետյանը, հանդիսանալով նաև սննդի շղթայի օպերատորի սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու պաշտոնատար անձ, չի պահպանել անվտանգության պահանջները, ինչի հետեւանքով հարսանեկան արարողության ժամանակ ընկերության խոհանոցում պատրաստվել և մատուցվել է Ոսկենագույն ստաֆիլակոկ / S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանէն պարունակող սննդամթերք։ Հարսանյաց հանդեսի մասնակիցներից թվով 13 անձինք օգտագործելով ստացել են առողջության թեթև վնաս` ինֆեկցիոն բնույթի սննդային թունավորման ձևով:

Ալիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի «Հատիսի լանջին» ռեստորանում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ հյուրերից 19-ը թունավորման ախտանիշներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նախնական տեղեկություններով հյուրերի թունավորման պատճառը հավի աղցանն է եղել։