2015-ի դեկտեմբերին  Ռուսաստանում գնաճը  0,8% է կազմել, տարեսկզբից` 12,9%, տարեկան արտահայտությամբ` 15,5%, ասվում է Ռուսաստանի վիճակագրական ծառայության նյութերում: Համեմատության համար,   2015-ի դեկտեմբերին սպառողական գների աճը կազմել է 2,6%, իսկ տարեսկզբից` 11,4%:

2015-ի դեկտեմբերին սննդամթերքի սպառողական գների աճը  1,2% է կազմել, իսկ տարեսկզբից` 14%, տարեկան կտրվածքով` 19,1%: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սննդամթերքի մեջ առավել էականորեն աճել են  պտուղբանջարեղենային արտադրանքի դիտարկվող տեսակների գները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Ռուսաստանում 2015-ի դեկտեմբերի վերջին մեկ ամսվա կտրվածքով սննդամթերքի պայմանական (նվազագույն) հավաքածուի արժեքը կազմել է   3 589,9 ռուբլի եւ նախորդ ամիսների համեմատ աճել է  1,2%-ով (տարեսկզբից` 8,2%-ով):