Երեւանում հունվարի 3-ին շենքի 8-րդ հարկից ընկած ու ողջ մնացած 24-ամյա աղջիկը դեռ բուժվում է հիվանդանոցում եւ քայլել չի կարողանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հերացի համալսարանական կլինիկայից, որտեղ բուժվում է նա:
Աղջկա վիճակը կայուն է, նա հիվանդասենյակում է: Այլ տեղեկություններ հիվանդանոցից չհայտնեցին։
Հիշեցնենք, որ աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով, վիրահատվել էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 3-ին՝ ժամը 23:00-ին Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում ընկած երիտասարդ աղջիկ է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ 24-ամյա Անի Հայրապետյանը լվացքի պարանների վրա է ընկել, հետո ձնակույտի մեջ, ինչի շնորհիվ ողջ է մնացել:




























