Լոռու մարզի Մղարթ համայնքում հունվարի 24-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների մասնակցելու համար առաջադրվել է 2 թեկնածու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ երկու թեկնածուներն էլ ինքնառաջադրվել են, ՀՀԿ-ականներ:
Թեկնածուներից Արմինե Մամաջանյանը գյուղի հիմնական դպրոցի ուսուցչուհիներից է, իսկ Հրաչյա Սուքիասյանը՝ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Մղարթի գյուղապետ Վաչագան Նավասարդյանը 2015թ.-ի նոյեմբերին մահացել է:




























