Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հունվարի 12-ին, գիշերը ժամը 3-ին, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի 3-րդ շենքից բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Ա.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 207 հոդվածի (Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:




























