Երեւանի Պարույր Սեւակի 1 շենքի բնակարաններից մեկում հունվարի 11-ին 59-ամյա Աշոտ Օվոյանի մահվան գործով ձերբակալված 42-ամյա Արաքսյա Սուքիասյանը նախկինում դատված է է եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախնական տեղեկություններով` հունվարի 8-ին Աշոտ Օվոյանը հյուրեր է ունեցել, որոնց հետ կերուխումը վերածվել է վիճաբանության: Սեղանակիցներից մի կին, վիրավորվելով իր հասցեին հնչած հայհոյանքից, խոհանոցային դանակով հարվածել է  նրան`պատճառելով վնասվածք: Այս միջադեպից օրեր անց` հունվարի 11-ին նրան հայտնաբերել են սեփական բնակարանում մահացած` բռնության հետքերով:

Նախաքննությունը շարունակվում է, մանրամասները պարզվում են: Նշենք, որ կասկածյալը 41 տարեկան է:

Հիշեցնենք, ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 11-ին Երեւանի Պարույր Սեւակի 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր  տանտիրոջ դին`  բռնության հետքերով:

Ավելի ուշ պարզվել էր, որ նա  59-ամյա Աշոտ Օվոյանն է, որը միայնակ էր ապրում: NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի մորաքրոջ տղան, որը չցանկացավ հրապարակել իր անունը հայտնել էր, որ Աշոտ Օվոյանի կինը մահացած է, 20-ամյա որդին ապրում է մորաքրոջ հետ: Օվոյանը շինարար էր:

Տղամարդու դին հայտնաբերվել  է կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքով: