Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր՝ հունվարի 13-ին, «Խոզի գրիպ»-ի մահացած 60-ամյա Վոլոդյա Քամալյանը շաքարային դիաբետ է ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով, տղամարդը հիվանդանոց է ընդունվել հունվարի 4-ին ծանր վիճակում: Քամալյանը մահացել է այսօր գիշեր երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ:

Նշենք, որ սա այսօրվա արդեն 2-րդ մահացության դեպքն է «Խոզի գրիպ»-ից. մինչ այդ այսօր առավոտյան Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 50-ամյա Ռաֆիկ Վարդանյանը, որի մոտ հայտնաբերվել էր H1N1, միացված էր արհեստական շնչառության ապարատին:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը շարունակում է պնդել, որ իրավիճակը բարելավվում է, Հանրապետությունում համաճարակ չկա: