Հայաստանի տարածքում, հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային եւ նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրեւ, անձրեւ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձնախառն անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, ցերեկը՝ +4+6 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Կոտայքում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Լոռիում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Տավուշում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +7+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Արարատում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ -2+2,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+11,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+14։