ՀՅԴ-ի «Հայ դատի եվրոպական գրասենյակը ստորագրահավաք է սկսել ԵԽԽՎ հանձնաժողովների ընդունած հակահայկական զեկույցների դեմ։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՅԴ «Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած մարդ change.org կայքի միջոցով կարող է մասնակցել ստորագրահավաքին։ «Հայկական կողմն անում է եւ անելու է հնարավոր ամեն բան։ Մենք պետք է փորձենք քաղաքական միջոցներով փոխել իրավիճակը»,- ընդգծել է Մանոյանը։ Նա նաեւ հավելել է, որ կազմակերպիչները հույս ունեին հավաքել 1500 ստորագրություն, բայց քանի որ այդ շեմ արդեն հաղթահարել են, հիմա ակնկալում են մինչեւ  2500 ստորագրություն։ «Ստորագրահավաքը ծառայելու է որպես ճնշում գործադրելու գործիք»,- նշել է նա։

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում ներառվել է 2 հակահայկական զեկույց՝ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի  «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» զեկույցը եւ Ռոբերտ Ուոլթերի  «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է հունվարի 25-ին։