Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրումը մինչեւ ռազմական մակարդակի հասցնելը Հայաստանի համար համար ոչ մի լավ բան չի խոստանում, սակայն որոշակի սրումը հնարավորություն կտա ինչ-որ արդյունքների հասնել։ Այս մասին հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՅԴ «Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ ողջ այս իրավիճակում Թուրքիան իր վարքով վարկաբեկում է իրեն որպես տարածաշրջանային խաղացողի։
Անդրադառնալով Իրանի շուրջ իրադարձություններին, Կիրո Մանոյանը նշեց. «Որքան լավ լինեն Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, այնքան ավելի լավ Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը սերտ հարաբերություններ ունի ինչպես Ւրանի, այնպես էլ Արեւմուտքի հետ։ Հայաստանը կարող է լավ խաղացող լինել Արեւմուտքի եւ Իրանի հարաբերությունների մերձեցման գործում»։




























