Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին, ժամը 20-ին, Երեւանի Հանրապետության հապարակում տեղի ունենալիք «Իմ հին ու նոր Նոր տարի» խորագրով տոնական համերգի կապակցությամբ ժամը 18.30-ից կդադարեցվի երթեւեկությունը հետեւյալ փողոցներում.
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչեւ Հանրապետության հրապարակ, եւ Տիգրան Մեծի պողոտան՝ Մելիք Ադամյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ։




























