Արմավիրի մարզի «Մուսալեռ» ռեստորանում հունվարի 6-ի կեսգիշերին հնչած կրակոցների արդյունքում ձախ ազդրի շրջանում վնասվածք ստացած Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանն արդեն ապաքինվում է, նա դեռ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից՝ նշելով, որ Արմեն Խլղաթյանի առողջական վիճակը բավարար է, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ դուրս գրվի հիվանդանոցից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Խլղաթյանին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխե են հիվանդասենյակ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հրազենային վնասվածքներ է ստացել նաեւ Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը, որը նախքան հիվանդանոց տեղափոխվելը մահացել է:
Ըստ ոստիկանության` սպանության մեջ կասկածվողներից 3-ի ինքնությունը պարզ է, 2-ը որոնվում են:




























