Բաքվում տարադրամի փոխանակման կետերի փակվելու կապակցությամբ առանց աշխատանքի է մնացել  6 հազար մարդ:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայումս Բաքվում փակվել են տարադրամի փոխանակման գործնականում բոլոր կետերը: Ընդհանուր առմամբ առանց աշխատանքի է մնացել  6 հազար մարդ, որոնք աշխատում էին այդ ոլորտում: 

Այսուհետ Ադրբեջանում օտարերկրյա տարադրամ հնարավոր կլինի գնել միայն բանկերում եւ մասնաճյուղերում: