Պոլսահայ ոսկերիչ Եփրեմ (Էֆրիմ) Բաղը ցանկանում է զարգացնել դուստր ձեռնարկություն Հայաստանում եւ օգտվել Եվրասիական տնտեսական միության հնարավորություններից:

NEWS.am-ի  հետ զրույցում ձեռնարկատերը նշեց, որ, ըստ իր դիտարկումների, Հայաստանից ավելի հեշտ է արտահանել Ռուասաստան, քան Թուրքիայից:

«Կարգ մը խնդիրների հանդիպած ենք ապրանքի ներմուծման-արտահանման փաստաթղթերու հետ, բայց դեռ նոր կսկսենք հոստեղ աշխատել, անոր համար նախ պիտի օրենքները սորվինք», - նշեց նա: 

Եփրեմ Բաղը, որը Ստամբուլում BaG Jewellery ընկերության խորհրդի նախագահն է, Հայաստանում արդեն իսկ բացել է Patil A ընկերությունը, որտեղ աշխատում է շուրջ 20 հոգի, իսկ հեռանկարում ցանկանում է այդ թիվը հասցնել 100-ի: 

«Կը մտածեմ՝ ինչու՞ Հայաստանին մեջ ալ չաշխատինք, աշխատատեղ չբանանք:  «Մերիդիան» ազատ առեւտրի գոտիին պայմանները (մաքսատուրքերից ու հիմնական հարկերից ազատումը՝ Հայաստանից արտահանման դեպքում - խմբ) մեզի կը հետաքրքրեն, ու նախնական պայմանավորվածութիւն ունինք հոնտեղ գործ բանալու, հաւանաբար՝ 2016-ին», - հավելեց նա: 

Նշենք, 2015 թ հոկտեմբերին Եփրեմ Բաղը, պոլսահայ ոսկերինչերի պատվիրակության կազմում, մասնակցել է «Yerevan Show – 2015» ցուցահանդեսին՝ «Մերիդիան» էքսպո-կենտրոնում: