Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող գիշերային ակումբներից մեկում այսօր՝ հունվարի 14-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ ակումբից երկու քաղաքացի տեղափոխվել է Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Այստեղից մեզ հայտնեցին, որ դանակահարված երիտասարդների վիճակը ծանր կայուն է:

Դեպքի մանրամասները ճշտվում են: