Երեւանի «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ այս գիշեր տեղի ունեցած դանակահարության փաստով հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այն է՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ:
Կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14-ի գիշերը Երեւանի կենտրոնում գտնվող «Աֆրոդիտե» գիշերային ակումբի մոտ տեղի է ունեցել դանակահարություն: Հիվանդանոցներ են տեղափոխվել 4 երիտասարդ: Նրանք անգիտակից վիճակում են:




























