Քասախ գյուղում օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել. քավորը սանիկին պարտքի դիմաց պատանդ է պահել եւ միայն իրավապահ մարմիններին դիմելուց հետո է հաջողվել նրան ազատել։

Նախնական տեղեկություններով՝ սանիկը քավորին մի քանի հազար դոլար գումար է պարտք եղել, որի պատճառով նրանք նախ վիճաբանել են, քավորն ու ընկերը ծեծի են ենթարկել նրան, ապա ապօրինի պահել ավտոտնակում՝ պահանջելով գումարը։

NEWS.am-ը տեղեկացել է, որ նման ահազանգ իրավապահները ստացել են եւ այժմ պարզվում են մանրամասները։