Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը շատ անհաջող էր: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վերջերս տված հարցազրույցի մի դրվագը, որտեղ նա հայտարարել էր, որ Օսմանյան Կայսրությունում քրիստոնյա փոքրամասնություններին չեն ոչնչացրել:

«Այո, դրանից հետո եղավ նրանց մամուլի քարտուղարի մեկնաբանությունը, որ այդ բառերը չեն վերաբերում Հայոց ցեղասպանությանը, բայց կարծում եմ, որ ցանկացած դեպքում՝ այս հայտարարությունը շան անհաջող էր»,-նկատել է Քոչարյանը: