«Զվարթնոց» օդանավակայանի շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանի համար անակնկալ է եղել քաղաքապետարանի որոշումը, որով թույլ է տրվել մասնակի ապամոնտաժել օդանավակայանի կլոր մասնաշենքը:
«Մինչեւ Նոր տարի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպել են, հասատատվել է, որ որեւէ փոփոխություն չի լինի, մինչեւ միասնական գծագրեր չներկայացվեն: Դրանով բաժանվելով հանգիստ գնացինք Նոր տարին տոնելու: Երեկ չէ առաջին օրը շինարարներից մեկը զանգահարեց, որ ունի շինթույլտվությունը, խնդրում է գծագրերը, որ սկսի քանդման աշխատանքները: Որոշումները քանդման աշխատանքների տրված են, հաստատաված են քաղաքապետի կողմից արդեն»,- այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անահիտ Թարխանյանը՝ նշելով, որ գլխավոր ճարտարապետը փորձում է իրավական հիմքեր ստեղծել քանդման համար, ինչը ինքը չի ընդունում, քանի որ կարծում է՝ «իրավական հիմքեր արվեստի գործ ոչնչացնելու համար չեն կարող լինել»:
Անահիտ Թարխանյանի խոսքով՝ իր համար ընդունելի չէ օդանավակայանի թեկուզ մասնակի քանդումը, քանի որ այն ստրատեգիկ նշանակություն ունի մեր երկրի համար, մեր ապագա անվտանգության երաշխիքն է:
«Նոր օդանավակայնը բիզնես ծրագիր է: Որեւէ քայլ, որեւէ փորձ՝ կապված օդանավակայանի ապամոնտաժման շատ մեծ հարված է հասցնում ու ոչնչացնում է հայ ժողովրդի անվտնագությնա երաշխքը ապագայի համար: Մենք կարող ենք խոսել, որ ոտնահարվում են հանրային շահերը»,- ասաց նա:
ՀՀ ճարտարապետների միության վարչության անդամ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հանդիպմաննը նշեց, որ տեղի ունեցածը առիթ է տալիս մտածելու, որ ինչ-որ հրահանգ, հանձնարարույթուն եղել է, իսկ միակ բացատորությունը այն է, որ պետական գերակա շահն է աշխատել այս դեպքում, ինչը անհասկանալի է, քանի որ գերակա շահ է դարձել պետական հարստությունը:
Հիշեցնենք, որ Անատիտ Թարխանյանը հայտարաույթուն էր տարածել, որ Երեւանի քաղաքապետարանը 2015թ․ դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։
Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը պարզաբանել է, որ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան դիմումի եւ հայտի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը հաստատելու մասին» թիվ 1495-Ն որոշման 1-ին կետով հաստատված մաստեր պլանը, նույն որոշման 4-րդ կետով նախատեսված՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ կազմակերպության կողմից ներկայացված՝ ՀՀ օրենդրությամբ նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթերը, ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տրվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որով ընկերությունը պետք է իրականացնի Զվարթնոց միջազգային օդանավակայանի ընդլայման եւ հին համալիրի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի մշակում:




























