Սուր շնչառական վիրուսային հիվանդության շատ ծանր դեպքեր պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ մարդիկ բժշկի այցելությունը հետաձգել են տոներից հետո։ Այս մասին հունվարի 14-ին՝ կառավարության նիստից հետո, ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով սուր շնչառական վիրուսային հիվանդությունների աճին։
«Ամանորի առաջին օրերին հարազատներին եւ ընկերներին այցելելով՝ նրանք կարող էին վտանգ ներկայացնել այդ մարդկանց համար։ Հենց այդ պատճառով հիվանդության առաջին իսկ նախանշանների դեպքում պետք է դիմել բժշկի»,- ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Հայաստանում գրիպի համաճարակ չկա։ Համաճարակ է հայտարարվում այն ժամանակ, երբ հիվանդացությունը միջին ցուցանիշը գերազանցում է 4-5 անգամ, իսկ հիմա ոչ մի նման բան չկա, հավելել է նախարարը։




























