2015 թ. Հայաստանում բենզինը 13 տոկոսով էժանացել է: Այս մասին հունվարի 14-ին լրագրողներին հայտնել է Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Ըստ պետական հանձնաժողովի մոնիտորինգի՝ լիտրի դիմաց 470 դրամից գինը նվազել է մինչեւ 410, այսինքն մոտավորապես 13 տոկոսով:
Խնդիրն այն է, որ Հայաստանում վաճառվող բենզինում նավթի բաժինը միայն 7-8 տոկոս է կազմում: Ռուսաստանում, որտեղից Հայաստանը ներկրում է բենզինի զգալի մասը, այդ բաժինը նույնպես բարձր չէ, քանի որ բենզինից ՌԴ-ում մեծ քանակության հարկեր են գանձվում, հավելել է նա:




























