Հունվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Մոլդովական եւ Բագրեւանդի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 37-ամյա Էդգար Տ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13-ին, Էդգար Տ.-ն Բագրեւանդի փողոցում բռունցքով հարվածներ է հասցրել 42-ամյա Արայիկ Ղ.-ի դեմքին եւ ոտքով հարվածել ոտքին:
Կատարվում է հետաքննություն:




























