Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Իսլամական պետության» համար մահապարտների նախապատրաստությամբ զբաղվող Մուհամմադ առ Ռաուին սպանվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ՆԳՆ հետախուզական խումբը հայտնում է, որ ահաբեկիչ Մուհամմադ առ Ռաուին մահացել է Աբու Քամալ քաղաքի Աշ Շիֆա հիվանդանոցում հունվարի 7-ին իրականացված հատուկ գործողությունների ժամանակ ստացած վիրավորումից։ Խումբը հաստատել է, որ սպանվածը զբաղվում էր ԲԱղդադում մահապարտների նախապատրաստությամբ»,- ասված է հյայտարարության մեջ։
Առ Ռաուիի նկատմամաբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։




























