Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչների սուբսիդիաները կպահպանվեն 2016 թվականին: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ հունվարի 14-ի իր նիստում:
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարի 1-ից սահմանամերձ գյուղերի բնակիչները 50-տոկոսանոց սուբսիդիան են ստանում օգտագործված գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի համար: Այս նպատակով պետությունը 2015-ին հատկացրել է մեկ մլրդ դրամ: Փոխհատուցվում են նաեւ հողի հարկը եւ գույքահարկը՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Սահմանամերձ գյուղական համայնքներում գյուղատնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների շրջանակներում:




























