Այսպես` հունվարի 13-ին`երեկոյան, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպվել էր կինոդիտում:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ դա սպասված իրադարձություն էր դատապարտյալների համար, քանզի թեթև կենցաղային ժանրի կատակերգությունը նրանց որոշ ժամանակով կտրեց առօրյա հոգսերից` պարգևելով բարձր տրամադրություն ու դրական հույզեր:
Նույն օրը ինչպես «Արմավիր», այնպես էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մատուցվեցին Սուրբ Ծննդյան պատարագներ համապատասխանաբար Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի ձեռամբ:
Պատարագից հետո վերոնշյալ քրեակատարողական հիմնարկներում կատարվեցին Ջրօրհնեքի արարողություններ, և օրհնված ջուրը բաժանվեց ազատազրկված անձանց:




























