ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» գազամուղի նախագիծը կարող է վերադառնալ 2016թ. օրակարգ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Եթե մեր գործընկերները հետաքրքրված լինեն այն նախագծի իրականացմամբ, որը մենք ուղարկել ենք Թուրքիա, ապա մենք կշարունակենք բանակցությունները։ Սակայն այստեղ կարեւոր պայման է կենտրոնական եւ հարավարեւելյան Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ոլյուկաեւը հայտնել էր, որ Սու-24-ի միջադեպի ֆոնին Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ մի շարք նախագծերի, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի աշխատանքները։