ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,  Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սեւանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաեւ Տիգրանաշենի լեռնանցքում տեղում է ձյուն:

Քուչակ- Ապարան- Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է:  Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման, ինչպես նաեւ ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: