Արարատի մարզում հունվարի 14-ին մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել. նախնական տեղեկություններով, վրաերթը կատարել է Արտաշատում տեղակայված ռուսական սահմանապահ N զորամասի պայմանագրային զինծառայողը:
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Ըստ Shamshyan.com-ի՝ պայմանագրային զինծառայողը դեպքի վայրից հեռացել էր, սակայն ժամեր անց ինքնակամ ներկայացել ոստիկանության բաժին:




























