Ռուսաստանում՝ Ենիսեյ գետի Աբական վտակի հատակին, մեքենա են հայտնաբերել, որի մեջ եղել է 20 տարի առաջ անհետացած 2 մարդու դիակ։ Այս մասին ասված է ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոյարսկի երկրամասի վարչության կայքում։

Խոսքը Mitsubishi մակնիշի մեքենայի մասին է, որը զորավարժությունների ժամանակ հայտնաբերել էին փրկարարները։ Քննչական կոմիտեի նախնական տեղեկություններով՝ մեքենայում եղել է 1957թ. ծնված տղամարդ եւ 1965թ. ծնված կին։ Քննիչները ենթադրում են, որ հարազատները մահացածներին փնտրում էին 1995թ.-ից, հայտնում է ՌԲԿ-ն։