«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ապամոնտաժումը եւ այլ մշակությաին օջախների ոչնչացումը խաղաղ գենոցիդ է: Այս մասին այսօր` հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
««Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքը Երեւանի այցեքարտերից մեկն էր եւ այն ինչ արվում է խաղաղ գենոցիդ է: Երեւանի ամբողջ պատմությունը մենք մեր ձեռքերով ոչնչացնում ենք: Աշխարհի բոլոր երկրներում բիզնես կենտրոնների համար հատուկ թաղամասեր են ստեղծվում եւ այդտեղ են կառուցում բիզնես կենտրոնները: Անգամ օտարն այսպես չէր վարվի, ոչնչացնի Երեւանի պատմությունը, ոնց որ մենք ենք անում»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Ըստ Կարինե Դանիելյանի` հնարավոր է, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի փոխարեն ինչ-որ բիզնես կենտրոն կառուցվի. «Երիտասարդական պալատը ոչնչացրինք եւ հիմա այնտեղ քարհանք է, հիմա Զվարթնոցում ինչ քարհանք կլինի չգիտեմ, կամ էլ բիզնես կենտրոն կկառուցեն»:




























