Հիվանդությունների տարածումը, մարդկային զոհերը մոլորակի էկոհամակարգի խախտման հետեւանք են: Այս մասին այսօր` հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ մարդկությունը պայքարի մեջ է մտել բնության հետ:
«Իրավիճակն այնպիսին է` կարծես մոլորակը վանում է մարդկությանը: Այս գրիպն էլ է ուղղված մարդկության դեմ, սա մոլորակի շեղված էկոհամակարգի պատասխանն է: Մենք անընդհատ նոր հիվանդություններ ենք ունենալու: Ինչ անում է առողջապահության նախարարությունը ճիշտ է, բայց միակ ելքը էկոհամակարգի շտկումն է: Պետք է պահպանենք շրջակա միջավայր-առողջություն կապը, որն այժմ չկա»,-ասաց նա:
Հրապարակախոս Կարինե Դանիելյանն էլ նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ու ՀՀ բնապահպանության նախարարությունները պետք է համագործակցեն եւ հիվանդությունները կանխարգելող քաղաքականություն իրականացնեն:
«Կեղտոտ օդ ենք շնչում, դրա համար էլ հիվանդանում ենք: Եթե այսպես շարունակվի, մենք գնալով ավելի կխորացնենք այս խնդիրները: Զարգացնում ենք հանքային արդյունաբերությունը, որը շատ վատ է անդրադառնում մեր առողջության վրա: Հիվանդանում ենք, առողջապահության նախարարությունը նոր սկսում է պատվաստանյութեր բաժանել, որը շատ սխալ է»,-ասաց Կարինե Հակոբյանը:




























