Նավթի գների կրիտիկական կետը 5-15 դոլարն ՝ մեկ բարելի դիմաց, հենց այդքան է ռուսական նավթի արդյունահանման ինքնարժեքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ РБК-ին տված հարցազրույցում, այն անվանելով Ռուսաստանի եւ ռուսական ընկերությունների համար նավթի գնի «կրիտիկական մակարդակ»:

«Նավթային ընկերությունների համար իրականում կրիտիկական մակարդակը նավթի արդյունահանման ինքնարժեքն է, որը մեզ մոտ կազմում է 5-15 դոլար»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ նավթի գների փլուզումն, առաջին հերթին, հարվածում է Ռուսաստանի բյուջեին:

«Տուժում են արժութային հասույթի մուտքերը երկիր, բյուջետային ծախսերն ու տնտեսության աճի տեմպերը»,-նշել է նախարարը: