Արտասահմանյան մի շարք պարբերականների ուշադրությունը գրավել է Ռուսաստանից տղամարդու լուսանկարը, որը շատ նման է հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին: Նրանց համեմատական լուսանկարները հրապարակել են Time-ը, GQ-ն, Access Hollywood-ը եւ այլ պարբերականներ: Այս մասին գրում է Lenta-ն:

«Դիմավորեք ռուսական Լեոյին»,- գրել է Access Hollywood-ը: Իսկ Time-ը նշել է, որ հոլիվուդյան դերասանի նմանակի մասին առայժմ քիչ բան է հայտնի, կարելի է միայն ենթադրել, որ նա ծառայում է ռուսական զորքերում:

«Բայց ակնհայտ է, որ այս տղան նույնքան գեղեցիկ չէ, որքան Լեոն»,- եզրափակել է պարբերականը: