Ռուսաստանում ռուբլու փոխարժեքի անկման պատճառով մրգերի սպառումը զգալիորեն նվազել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՌԴ Միրգ եւ բանջարեղեն արտադրողների, ներկրողների եւ արտահանողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գեորգի Բեզումատովը:
2000-ականներից սկզբից Ռուսաստանում մրգի սպառումն ավելացել էր եւ 2003-2013 թվականներին գրեթե երկու անգամ աճել (հասնելով տարեկան շուրջ 75 կգ-ի՝ մեկ մարդու հաշվարկով): Ամեն դեպքում, վերջին տարվա ընթացքում սպառումը կրկին նվազել է: Պատճառը ռուբլու անկումն ու ռուսաստանցիների գնողունակության նվազումն է:
Հարցին, ներկրողները նվազեցնո՞ւմ են գները՝ ռւոսական շուկային հարմարվելու համար, Բեզումատովը պատասխանեց, որ բոլոր հարցերը լուծվում են կոմերցիոն բանակցությունների միջոցով, սակայն շուկայում դոփինգ չի նկատվում:
Թուրքական մրգերի էմբարգոյից հետո առաջացած վակուումը, ըստ նրա, վաղուց արդեն լրացվել է: Հիմա Ռուսաստանում ավելացել է մրգերի ներկրումը Թունիսից, Մարոկկոյից, Հարավային Ամերիկայից, իսկ լոլիկը ներմուծվում է նույնիսկ Սուդանից:
Առաջիկայում մրգի խոշոր մատակարարումներ են սպասվում Չինաստանից (այդ թվում՝ մանդարին եւ հատկապես նարինջ), ինչպես նաեւ Իրանից (կիվի, լոլիկ եւ վարունգ): Խաղողի եւ ծիրանի մասով (Հայաստանի հիմնական արտահանվող մրգերը) ներկրման աշխարհագրության զգալի փոփոխություններ առայժմ չեն ակնկալվում:




























