Ռուբլու փոխարժեքի անկումը խանգարել է ռուսական մեքենաների վաճառքին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ավտոարտադրողների միավորման տնօրեն Ալեքսեյ Սեյոժենկինը։ Ընդ որում, ռուբլու անկումից չեն շահել ո՛չ ռուսական մեքենաները, ո՛չ օտարերկրյա ապրանքանիշները, որոնք բարձր ռուսական տեղայնացում ունեն, այսինքն՝ ինքնարժեքի ռուբլու բաղադրիչ, հավելել է նա։

«Նվազել է սպառողունակությունը, աճում են գները։ Այդ պատճառով, եթե նայենք 2015թ. Ռուսաստանում վաճառքի դինամիկային, ապա մարդատար մեքենաների դեպքում անկումը գրեթե 40-տոկոսանոց է»,- նշել է նա։

Միանշանակ աճ չկա նաեւ Եվրամիություն արտահանման առումով։ Առանձին դեպքերում մեծացել էր վաճառքը, երբ ռուբլու եւ ղազախական թենգեի դինամիկայի մեջ տարբերություն կար։ «Սակայն երբ թենգեի փոխարժեքը նվազեց, այդ դինամիկան վերացավ»,- նշել է նա։

Նշենք, որ Հայաստանում Եվրամիության երկրներից մեքենաների ներկրումը 2015թ.-ից աճ է գրանցել՝ համաձայն Հայաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունների ներկայացուցիչների 2015թ. առաջին ոչ ամբողջական եռամսյակի հաղորդումների։