Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 29-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ԱՊՀ երկրների դեսպանների հետ, որի ընթացքում քննարկել է ինտեգրման, ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցեր, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Լավրովն ընդգծել է ԱՊՀ ձեւաչափով ինտեգրման աշխատանքների կարեւորությունը՝ հավելելով, որ «գոյության 25 տարիների ընթացքում ԱՊՀ-ն հանդես է եկել որպես հեղինակավոր միջազգային կազմակերպություն, որն ունակ է արդյունավետորեն լուծել միջպետական փոխգործակցության խնդիրներ»:

Նախարարը նաեւ «ներկայացրել է արդիական խնդիրների լուծման ռուսական առաջնահերթությունները, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները»: