Սեպտեմբերի 15-ի գիշերը «Բուլղարտրանսգազ» ընկերությանը պատկանող գազատարի վրա պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Այս գազատարը ռուսական «Գազպրոմի» գազը Թուրքիայի տարածքով հասցնում է Եվրոպա:
Ամենայն հավանականությամբ, պայթյունի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Յամբոլ քաղաքի ոստիկանությունը հաղորդում է, որ պայթյունը վնասել է գազամուղի Թուրքիայի սահմանին գտնվող 15 մետրանոց մի հատված:
Ռուսաստանից գազի մատակարարումը Թուրքիա սահմանափակվել է: Փորձագետների գնահատականներով, գազամուղի վերանորոգումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 17-ը, որից հետո գազի մատակարարումնն ամբողջությամբ կվերականգնվի:





























