Սեպտեմբերի 16-ին, ժամը 14-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում կմեկնարկի «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ բնագիտական /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն»/ առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետական մրցույթը կազմակերպվում է Հայ առաքելական եկեղեցու եւ ՀՀ ԿԳՆ համագործակցության շրջանակում: