2011-ի մարտի 1-ից մայիսի 31-ը Բեռլինում կանցկացվի Ռոբերտ Բոշ հիմնադրամի «ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւ» ծրագիրը, որին առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները: Ծրագիրը իրականացվում է արդեն 8-րդ անգամ:

Առաջին ամսվա ընթացքում մասնակիցները քննարկումների եւ դասախոսությունների միջոցով ձեռք կբերեն գիտելիքներ Գերմանիայի եւ նրա արեւելյան հարեւան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաեւ Եվրամիության մասին: Այնուհետեւ լրագրողներն, ըստ մասնագիտացման, երկու ամիս պրակտիկա կանցնեն Գերմանիայի մայրաքաղաքի թերթի, ռադիոյի կամ հեռուստատեսության խմբագրություններում: Նրանք կծանոթանան իրենց գերմանացի գործընկերների աշխատանքային առօրյային եւ հնարավորություն կունենան հյուրընկալող խմբագրության համար նյութեր պատրաստել:

Մասնակիցներին կտրամադրվի՝ ամսական կրթաթոշակ, որը կազմում է 1.100 եվրո, աջակցություն իրենց հյուրնկալող խմբագրությունում պատասխանատու անձանց կողմից, աջակցություն բնակարան գտնելու հարցում, բժշկական ապահովագրություն, հասարակական տրանսպորտի միջոցներից օգտվելու ամսական տոմս:

Պարտադիր նախապայմաններն են՝ լրագրողական փորձը եւ գերմաներենի լավ իմացությունը (գրավոր եւ բանավոր):