Իսլամական պետության եկամուտները օրեցօր քչանում են, հետեւաբար ավելանում է նրա կախումը Նեղուցի հարուստ պետություններից ու արտասահմանյան արժութային սակարկությունների եկամուտներից: Այս մասին ասվում է բրիտանացի պատգամավորների վերլուծությունում, որը կցված է Կառավարությանը ներկայացված հայտին, գրում է բրիտանական Guardian թերթը:
ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հարձակումները (հարվածներ հասցրել է նաեւ Ռուսաստանը-խմբ.) ԻՊ նավթային օբյեկտներին ու շարասյուններին այդ եկամուտները ավելի քան մեկ երրորդով կրճատել են:
Բայց խորհրդարանականների հետ զրույցում փորձագետները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է ուժեղ գերագնահատել նավթային եկամուտները ու թերագնահատել ԻՊ կախումը Պարսից ծոցի արտաքին դոնորներից, նաեւ Իրաքի բանկային համակարգի հետ մանիպուլացումներից:
Լուայ ալ Հաթիբը ՝ Իրաքի էներգետիկայի ինստիտուտից համարում է, որ ԻՊ համար պատերազմական ծախսերը կարող են այնքան մեծ լինել, իսկ նավթից ստացվող եկամուտներն էլ այնքան սահմանափակ, որ խմբավորումը ստիպված է լինելու մեծ զոհաբերությունների դիմել:
Փորձագետների կարծիքով ՝ ԻՊ կարող է տարեկան մինչեւ 25 մլն դոլար վաստակել ՝ արժութային գործարքներից: Այդ տվյալները բրիտանական ԱԳՆ վիճահարույց է համարում:
Դաունինգ սթրիթի գնահատականով ՝ ԻՊ եկամուտների մոտավորապես 40 տոկոսը նավթն է ապահովում, 40 տոկոսը՝ դրամաշորթությունն ու հարկերը, իսկ մնացած 20 տոկոսը հին արժեքավոր իրերի վաճառքը, նաեւ դոտացիաները:
Բրիտանիայի կառավարությունը դե ֆակտո ընդունել է, որ Նեղուցի պետությունները ֆինանսավորել են ԻՊ-ին առաջին ժամանակաշրջանում, բայց պաշտոնական Լոնդոնը համարում է, որ հիմա այդ ֆինանսավորումը դադարել է: Չնայած ԱԳՆ փորձագետ Դեն Չագգն ընդունել է, որ այս հարցում հարյուր տոկոսանոց վստահություն չկա:
ԻՊ-ն իր ֆինանսական պաշարները պահում էր հիմնականում Մոսուլում: Եվ հոկտեմբերի սկզբից այդ քաղաքի կենտրոնական բանկին կոալիցիայի հասցրած հարվածները ֆիզիկապես ոչնչացրել են այդ արժութային պահուստները: Իրաքի ազգային բանկի վրա ճնշումները նույնպես հանգեցրել են ավելի խիստ վերահսկողության այն թրեյդերների նկատմամբ, որոնք կարող էին ԻՊ անունից գործել:
Բրիտանացի պատգամավորների կարծիքով, եկամուտների կրճատման հետեւանքով ԻՊ –ն կարող է դիրքային պատերազմից ահաբեկչական հարձակումների անցնել:




























