Ղազախստանում ավարտվել է ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության ձեւավորումը։ Այս մասին հայտնել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի անդամ Եվգենի Կոզյակը, հայտնում է ԿԱԶԻՆՖՈՐՄ-ը։
Նրա խոսքով՝ դիտորդական առաքելության կազմում կա 301 դիտորդ, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, ՀԱՊԿ ԽՎ-ն, ԱՊՀ գործադիր կոմիտեն։
«Թվաքանակով սա ամենամեծ միջազգային դիտորդական առաքելությունն է։ Նրանց մեծ մասը կժամանի վաղը եւ վաղը չէ մյուս օրը»,- ասել է Կոզյակը։
Նա նաեւ նշել է, որ ընտրություններին հետեւելու շրջանակներում կայացել են առաքելության եւ Գլխավոր դատախազության, Գորագույն դատարանի եւ ՆԳՆ-ի հետ հանդիպումներ։





























